ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Армения - Հայաստան


ՄԳԻՄՕ-Ի ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Պատմությունը

Հայրենակցական միությունների խորհուրդը միավորում է ՄԳԻՄՕ-ում գործող ազգային միությունները:

Կազմակերպությունը ստեղծվել է 2008թ. ապրիլի 2-ին և զարգանում է ի շահ ՄԳԻՄՕ-ի արտասահմանցի և ռուս ուսանողների` ձգտելով համապատասխանել համալսարանի առաքելությանն և նպատակներին: Մեր կազմակերպությունն իր առաջադրանքներն իրականացնում է` համագործակցելով արտասահմանցի ուսանողների հետ աշխատանքներ տանող դեկանատի և միջազգային համագործակցության և  հասարակայնության հետ կապերի գծով պրորեկտորի հետ: Խորհրդի առաջին նախագահն է Յուրի Կոֆները (Գերմանիա), որը մեծ ջանքեր է դրել այն ստեղծելու համար: Երկրոդը` Գեորգի Պլաշչինսկին (բելառուս), որը խորհուրդը դարձրեց առաջատար ուսանողական կազմակերպություններից մեկը: Ազգային ուսանողական հայրենակցական միությունները սկսեցին ձևավորվել դեռ խորհրդային ժամանակներում, երբ 1946 թ.-ին ՄԳԻՄՕ-ում Մոնղոլիայից եկան առաջին արտասահմանյան ուսանողները: Կար բարեկամության խորհուրդ, որը որոշ ժամանակ ղեկավարում էր ՄԳԻՄՕ-ի ռեկտոր Ա. Վ. Տորկունովը: 1991 թ.-ից արտասահմանյան միավորների քանակը սկսեց նվազել, սակայն Հայրենակցական միությունների խորհուրդի ստեղծման արդյունքում սկսվեց ակտիվանալ ազգային ակումբների ստեղծումը: 2008–2009թթ.-ին նրանց քանակը կրկնապատկվեց:

2010թ. –ի ապրիլի 2-ին ընդունվեց, իսկ 2010թ.-ի ապրիլի 22-ին ստորագրվեց խորհրդի կանոնադրությունը, որը կարգավորում է ազգային ակումբների փոխհարաբերությունները: Խորհրդի պաշտոնական կայքի բացումը կայացավ 2010 թ. –ի հունիսի 23 –ին:

Գործունեությունը

Խորհուրդն ունի գործունեության լայն ծրագիր: Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում խորհրդի քարտուղարության և ազգային ակումբների ուժերով անց է կացվում տարբեր տիպի միջոցառումներ, ներառյալ ժողովներ և սպորտային մրցումներ: Մենք ամեն տարի կազմակերպում ենք համահամալսարանական խոշոր միջոցառումներ: Դրանց մեջ`  ազգությունների համերգը, որտեղ մասնակցում են ուսանողական, արհեստավարժ և պետական  հանույթներ: Սկսած 2008 թ.-ից արտասահմանցի ուսանողների մեջ անց են կացվում ուսանողական օլիմպիական խաղեր, 2004թ. –ից մինի ֆուտբոլի Համագործակցության գավաթը, Միջազգային խոհանոցի օրը, Նովրուզի տոնակատարությունը (արևելյան նոր տարի): Հաճախակի կազմակերպվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ԱՊՀ շաբաթը, Միջազգային բիզնեսի շաբաթը, ծննդյան տոներ և շատ այլ միջոցառումներ:

Ակումբները ձգտում են գտնել և իրագործել նոր ձևաչափեր իրենց երկիրը և կուլտուրան հմալսարանում ներկայացնելու համար: Շատերին հրապուրում է Ռուսաստանի ժողովուրդների կուլտուրայի ակումբի “Բազմազգ Ռուսաստան” փառատոնը և “Իսրայելի շաբաթը”, որն անցկացնում է իսրայելցի ուսանողների միությունը (հրեական ակումբը): Զարգանում է ազգային և կրոնական տոների հիշատակի միջոցառումների անցկացման ավանդույթները: Անց են կացվում կոնֆերանսներ, կինոցուցադրումներ, ՄԳԻՄՕ-ից դուրս կազմակերպվում են միջոցառումներ:

Ինչպես է կառուցված մեր կազմակերպությունը

Ընդհանուր նպատակին հասնելու համար մենք գործում ենք թափանցիկության, հավասարության, կամավորության և ինքնուրույնության, ինչպես նաև խորհրդի անդամների համերաշխության և համագործակցության սկզբունքներով: Մեր կազմակերպությունը ժողովրդավարական է: Յուրաքանչյուր ակումբ, որը ներկայացնում է իր երկիրը, ընդհանուր ժողովներում ունի ձայնի իրավունք: Տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսանող ընտրությունների արդյունքում կարող է դառնալ խորհրդի նախագահ: Ամեն տարի ընտրվում են տեղակալներ, բաժնի վարիչներ: Խորհրդին կից ստեղծված է քարտուղարություն, որի խնդիրն է ընդհանուր ժողովի և խորհրդի նախագահի որոշումների կատարումը: Գործում է ԶԼՄ և լրատվության բաժինը, որը վերցնում է հարցազրույցներ և ձգտում առավելագույն մանրամասնությամբ լուսաբանել յուրաքանչյուր միջոցառում:

Խորհուրդը ձգտում է օգնել բոլորին` մենք ունենք հասարակական ընդունարան, ուր կարող է դիմել յուրաքանչյուրը և հետաքրքրվել նրանով, ինչի կարիքն ունի: Խորհուրդն օժանդակում է արտասահմանցի և ռուսաստանցի ուսանողներին բուհի շրջանակներում ինտեգրվելու` ներգրավում է նրանց միջոցառումների կազմակերպմանը, օգնում է իրագործել հետաքրքիր մտքերն ու նախագծերը: Ազգային կազմակերպությունները ձգտում են օգնել իրենց հայրենակիցներին և առաջ մղել տարբեր նախաձեռնություններ: Նրանց օգնությամբ կարգավորվում են սոցիալական կապերն այլ երկրների ուսանողների հետ: Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր ավանդույթներն ու աշխատանքի ոճը: Խորհուրդը ձգտում է զարգացնել և պահպանել դրանք:

Ինչպես մեզ միանալ

Մենք ունենք բազմաթիվ հետաքրքիր խնդիրներ` արտասահմանցի և ռուսաստանցի ուսանողների կյանքի և գործունեության լուսաբանումը, միջոցառումների կազմակերպումը, հանդիպումների անցկացումը, պրեզենտացիաների նախապատրաստումը, հասարակական շահերի պաշտպանությունը և այլն: Յուրաքանչյուրը կգտնի հոգեհարազատ ինչ-որ բան:

Խորհրդի աշխատանքներին մասնակցող ուսանողները հնարավորություն ունեն բարձրացնել իրենց ակադեմիական վարկանիշը ի հաշիվ այդ հասարակական աշխատանքների մեջ ձեռքբերումների, որը Բոլոնյան համակարգի շրջանակներում է: Նրանք, ովքեր աչքի են ընկել հասարակական աշխատանքում, ներկայացվում են խորհրդի և համալսարանի ղեկավարության շնորհակալությանը, նրանց գործունեությունը խրախուսվում է: Ազգային կազմակերպությունների և առանձին ուղղությունների ղեկավարները խորհրդի քարտուղարության աշխատանքներում ստանում են անգնահատելի ղեկավարման փորձ այնպիսի լուրջ կազմակերպությունում, ինչպիսին ՄԳԻՄՕ-ի հասարակական միավորումներն են: Որպեսզի ստեղծվի հայրենակցական միություն, անհրաժեշտ է գտնել գաղափարակիցներ և անց կացվի հիմնադիր ժողով: Ընդհանրապես հրավիրվում են դեսպանության մշակույթի կենտրոնի, ինչպես նաև համալսարանի ղեկավարության ներկայացուցիչներ, հյուրեր այլ ինստիտուտներից: Օրինակ` խորվարդական ակումբի բացմանը ներկա էր ՌԴ–ում Խոռվատիայի Դեսպան Նեբոյշա Կոխարովիչը:




СТРАНЫ